Նորություններ
Գեղարքունիքի մարզում դժվարանցանելի ճանապարհներ կան
17.02.2020

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի մի շարք համայնքներ տանող ճանապարհներին դժվարանցանելի իրավիճակ է առաջացել բքի պատճառով: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, բացի Վարդենիսի տարածաշրջանի մի շարք ուղղություններից ու Վարդենյաց լեռնանցքից, մարզի մյուս տարածքների ճանապարհների անցանելիությունն ապահովված է լիարժեքորեն: «Վարդենյաց լեռնանցքում ու Վարդենիսի տարածքի մի շարք համայնքներ տանող ճանապարհներին անցած գիշերվա ընթացքում գրանցված բքերը կրկին դժվարանցանելի իրավիճակ են ստեղծել տրանսպորտային երթեւեկության համար: Առանձին տեղերում ձյան կուտակումները հասել են մինչեւ 1 մետրի:Ճանապարհաշինարարները շարունակում են մաքրման եւ մշակման աշխատանքները: Անցած գիշերվա ընթացքում տեղացած թույլ ձյունը տեղ-տեղ մերկասառույց է առաջացրել միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհներին, որոնց մշակման ուղղությամբ եւս տարվում են աշխատանքներ »,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը: