Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քամին վնաս է պատճառել Երանոս եւ Ճամբարակ համայնքներում

06.02.2020

Փետրվարի 6-ի գիշերը Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամիները վնաս են պատճառել Երանոս եւ Ճամբարակ համայնքների տնտեսություններին: Ճամբարակի եւ Երանոսի համայնքապետարաններից ստացված տվյալների համաձայն , քամու պատճառած վնասի չափերն ուսումնասիրելու եւ ճշգրտելու նպատակով տեղերում աշխատում են Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության եւ համայնքապետարանների համապատասխան հանձնաժողովները: Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանի խոսքով, նախնական տվյալներով, քամին Ճամբարակ քաղաքում վնասել է բազմաբնակարան 5 շենքերի տանիքներ: Առավել շատ տուժել է Տիգրան մեծ փողոցի բազմաբնակարան 7-րդ շենքի տանիքը, որտեղ քամին մոտ 50 տոկոսի չափով պոկել է տանիքի փայտյա ու թիթեղյա մասերը: Վնասվել է նաեւ 15-20 առանձնատան եւ հանրային նշանակության մի շարք շինությունների տանիքները: Փլվել է Ճամբարակ համայնքի բնակիչ Վահե Հովհաննիսյանին պատկանող անասնագոմի տանիքը եւ պատերը, ինչի հետեւանքով մանր եղջերավոր անասունների անկում է տեղի ունեցել:
Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանի տեղեկացմամբ, քամին վնաս է հասցրել Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի, մեկ անասնապահական համալիրի ու մեկ առանձնատան նախամուտքի տանիքիներին: Թիվ 2 միջնակարգ դպրոցում տանիքը վնասվել է 21 քառակուսի մետր մակերեսով, 10 քառակուսի մետր մակերեսով էլ ջարդվել են պատուհանների ապակիները: Ամբողջությամբ, 242 քառակուսի մետր մակերեսով, վնասվել է Հրաչիկ Խանսանամյանին պատկանող անասնապահական համալիրի եւ 16 քառակուսի մետր մակերեսով՝ Պարգեւ Մխեյանի առանձնատան նախամուտքի տանիքը:
Շինություններին պատճառված վնասների հնարավոր չափերը ճշգրտվում են համապատասխան հանձնաժողովների կողմից:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30