Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ կան

04.02.2020

Փետրվարի 4-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ինչպես տեղեկացվում է Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, տեղացած ձյան, ձեւավորված մերկասառույցի եւ ուժեղ քամիների պատճառով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին: Սեւանի թերակղզուց մինչեւ Դիլիջանի թունել սաստիկ բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով ճանապարհը փակ է։ Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բուք և ցածր տեսանելիություն է նաև Սոթք-Քարվաճառ, Երևան-Սևան ճանապարհի 57-րդ կմ-ին և դեպի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածին: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ծովակ-Մաքենիս-Ախպրաձոր , Վերին և Ներքին Շորժա, Այրք գյուղեր տանող ճանապարհները: Ուժեղ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի է։ Ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Թեեւ մարզի ողջ տարածքում ճանապարհաշինարարները ձեռնարկում են մաքրման ու մշակման աշխատանքներ, սակայն չդադարող բուքն ու քամիները խոչընդոտում են ճանապարհների լիակատար անցանելիության ապահովմանը: «Ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն շատ տեղերում ճանապարհաշինարարները սպասում են բքի դադարին, որպեսզի կարողանան ամբողջ ծավալով ապահովել ճանապարհների անցանելիությունը: Հարկավոր է լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30