Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում զորակոչային բժշկական հանձնաժողովների անդամների հետ

01.02.2020

Փետրվարի 1-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային բժշկական հանձնաժողովների անդամների հետ: Մարզպետը նրանց առաջարկեց ներկայացնել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են բուժզննության հետ կապված աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը : Բարձրացվեցին և քննության առնվեցին աշխատանքային բնույթի մի շարք հարցեր: Հանձնաժողովի անդամները մասնավորապես նշեցին, որ զինկոմիսարիատի կողմից կանոնակարգված չի զորակոչային տարիքի երիտասարդների բուժզննության համար նախատեսված ժամանակացույցը, որի պատճառով խնդիրներ են առաջանում և՛ հիվանդանոցներում, և՛ բուժզննության ընթացքում: Մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ զինկոմիսարիատից և զորակոչիկների ծնողների կողմից ներկայացվել են որոշակի դժգոհություններ՝ կապված հանձնաժողովների որոշ անդամների բացակայությունների, ուշացումների, ինչպես նաև զննումները հավուր պատշաճի չկատարելու հետ: Զորակոչային բժշկական հանձնաժողովի անդամները նշեցին, որ բացակայությունների հիմնական պատճառը պայմանավորված է եղել առողջական վիճակով, իսկ ուշացումները հիմնականում կապված են զինկոմիսարիատի կողմից ժամանակացույցի հստակ կանոնակարգման հետ: Հանդիպման ավարտին մարզպետը նշեց, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն մարզային զինկոմիսարիատի և առողջապահության նախարարության պատասխանատուների հետ: Գնել Սանոսյանը միաժամանակ հորդորեց բժիշկներին՝ բուժզննման աշխատանքները տանել բացառապես օրենքի շրջանակներում և առաջնորդվել պարտքի ու պատասխանատվության գիտակցումով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30