Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ բռնքամարտի հանրապետական բաց առաջնություն

29.01.2020

Հունվարի 25-26-ին Մարտունու մարզադպրոցում կայացավ բռնցքամարտի 10-րդ բաց առաջնությունը՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձին: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, մրցաշարին մասնակցեցին Երևանի, Վանաձորի, Էջմիածինի, Եղեգնաձորի, Աբովյանի, Դիլիջանի, Կուրթանի, Իջևանի, Մարտունու տարածաշրջանի, Սևանի, Լճաշենի, Ճամբարակի և Լիճքի թիմերը: Յոթ թիմով մրցաշարին ներկայացել էին Մարտունու, երեք թիմով՝ Աբովյանի, երկու թիմով՝ Սեւանի տարածաշրջանները: Մրցաշարը, որին մասնակցեցին 200-ից ավելի բռնցքամարտիկներ, կազմակերպել էին Մարտունու մարզադպրոցը եւ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիան: Տարբեր քաշային կարգերում անցկացվեցին մենամարտեր բռնցքամարտի գոտու համար: Թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց Մարտունու մարզադպրոցը: Ճամբարակի բռնցքամարտի դպրոցի թիմը զբաղեցրեց երկրորդ, Վանաձոր քաղաքի թիմը՝ երրորդ տեղը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30