Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ
27.01.2020

Սիրելի հայրենակիցներ
28 տարի առաջ մեր հայրենիքի համար ճակատագրական ու բախտորոշ պահին ստեղծվեց Հայոց բանակը, որը ոչ միայն կերտեց մեր պատմական հաղթանակների անշրջելի էջը, այլ նաեւ ապահովեց Հայաստանի ու Արցախի խաղաղությունն ու անվտանգությունը աշխարհաքաղաքական փոփոխությունների, պարտադրված պատերազմի ու արտաքին սպառնալիքների պայմաններում:
Այսօր էլ մեր բանակը պահպանում է իր մարտական ու բարոյական բարձր ոգին եւ միաժամանակ արդիականացնում ու զորացնում իր սպառազինությունը՝ տարածաշրջանում մեծապես նպաստելով խաղաղության պահպանմանը,զսպելով հակառակորդի զավթողական նկրտումները: Հայրենի կառավարության հետեւողական ջանքերի շնորհիվ ստիճանաբար բարելավվում են նաեւ մեր զինվորների կենցաղային պայմանները, բարձրացվում է սահմանապահ դիրքերի պաշտպանունակությունն ու անվտանգությունը:
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ, մաղթում ամուր, հզոր եւ խաղաղ հայրենիք:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան