Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց մարզպետարանի աշխատակազմին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

27.12.2019

Դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Գնել Սանոսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեց մարզպետարանի աշխատակիցներին: Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի և ընթացիկ տարում արձանագրված ձեռքբերումների համար: Նա նաև հույս հայտնեց, որ եկող տարում կարձանագրվեն ավելի բարձր արդյունքներ:
«Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել բավական կարևոր և բազմաթիվ հաջողություններով լի տարվա համար: Մենք մեկ տարուց ավել է,ինչ միասին աշխատում ենք, և կարծում եմ, բոլորս էլ հասկացել ենք, թե ինչպիսի աշխատաոճ է պահանջվում այսօր պետական կառավարման համակարգում: Մենք Հայաստանում այս տարի բազմաթիվ ուղղություններով առաջին տեղում ենք, և ուզում եմ բոլորիդ անկեղծ շնորհակալություն հայտնել: Ամենաշատ ճանապարհներ կառուցվել են մեզ մոտ, ամենաշատ ջրագծեր և մանկապարտեզներ կառուցվել եւ վերանորոգվել են մեր մարզում: Մեր մարզը սոցիալական խնդիրներ ունեցող մարզ է, և այս շենքում աշխատող մարդկանցից շատ բան է կախված՝ դրանք մեղմելու կամ լուծելու համար: Հուսամ, որ եկող տարվա ընթացքում մեր համատեղ աշխատանքով մենք ավելի շատ ձեռքբերումներ կունենանք ու կպահպանենք մեր առաջատար դիրքերը հանրապետությունում: Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում ամենայն բարիք և երջանկություն»,- իր շնորհավորանքի խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը ևս շնորհավորեց աշխատակազմին և միաժամանակ աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնեց մարզպետ Գնել Սանոսյանին՝ համատեղ աշխատանքի համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30