Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մասնակցեց Գավառի մանկատանը կազմակերպված տոնական միջացառմանը

26.12.2019

Դեկտեմբերի 26-ին, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Գավառի մանկատան թատերական, երգի և պարի խմբակների շնորհալի սաները իրենց կողմից ներկայացրած տոնական զվարճալի կատարումներով բարձր տրամադրություն պարգևեցին կրտսեր և ավագ հանդիսատեսին: Նրանց հետ տոնական տրամադրությունը կիսեց նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Միջոցառման մասնակիցները դիտեցին փոքրիկ բեմականացում` նրանց սիրած մուլտֆիլմերի և հեքիաթների հերոսների կերպարներով: Հանդիսատեսին տոնական տրամադրություն և դահլիճին ամանորյա շունչ հաղորդեցին մանկատան սաների կողմից ներկայացրած զվարթ երգերն ու պարային կատարումները: Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց շնորհալի սաներին, մանկատան ողջ աշխատակազմին` կարևորելով նրանց միջև ձևավորված համերաշխությունն ու միասնականությունը: Նա նշեց, որ ընթացիկ տարում մանկատուն են ընդունվել 20 և կենսաբանական ընտանիք վերադարձել 13 երեխա: Տնօրենը միաժամանակ շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը՝ մանկատան չափահաս սաներին բնակարաններով ապահովելու համար: Նիկոլայ Նալբանդյանը խոսեց նաև 2019 թվականի ընթացքում մանկատանը գրանցված ձեռքբերումների և հաջողությունների մասին: Ապա սաներին բաժանվեց ամանորյա տոպրակներ:Միջոցառման ավարտին իր տպավորություններն արտահայտեց նաև մարզպետ Գնել Սանոսյանը:
«Իսկապես շատ գեղեցիկ ծրագիր էիք նախապատրաստել, բավականին դրական առաջխաղացում եմ տեսնում ձեր մոտ նաև այս տարի: Բոլորիդ առողջություն և երջանկություն եմ մաղթում: Համոզված եղեք, որ տարեցտարի ամեն ինչ ավելի լավ է լինելու: Լավ երազանքներ պահեք և վստահ եղեք, որ այդ երազանքները հերթով իրականանալու են նաև այս կառույցի լավ կոլեկտիվի շնորհիվ: Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Տոնական ծրագրի ավարտին Գավառի մանկատան սաները հյուրընկալեցին մշակույթի ոլորտի ներկայացուցիչների:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30