Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում շարունակվում է ձմեռային զորակոչը

25.12.2019

Դեկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ, Սեւան, Մարտունի եւ Ճամբարակ քաղաքներից Հայոց բանակ մեկնեցին նորակոչիկների հերթական խմբերը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը, զորակոչն ընթացել է հանդիսավոր պայմաններում, տոնական բարձր տրամադրությամբ: Նորակոչիկներին հաջողություններ են մաղթել ու բանակ ճանապարհել Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզային զինկամիսարիատի, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները: «Բանակ մեկնելն արդեն տոն է ամեն մի հայ ընտանիքում: Զորակոչի նախօրեին ընտանիքներում արվում են բազմամարդ խնջույքներ, նորակոչիկները շնորհավորանքներ են ստանում հեռու-մոտիկ բարեկամներից, ընկերներից, համաքաղաքացիներից: Նույն բարձր տրամադրությամբ էլ նորակոչիկները հաջորդ օրը բանակ են մեկնում՝ խոստանալով հայրենիքին ծառայել ազնվորեն ու պարտաճանաչորեն: Ձմեռային զորակոչը Գեղարքունիքում կշարունակվի մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը: Կարծում եմ, որ մարզն այս անգամ եւս կկատարի իր առջեւ դրված պլանային առաջադրանքը»,-ներկայացրեց Տիգրան Հակոբյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30