Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ունի ամենաբարձր գնահատականը
21.12.2019

«GALLUP International Association»-ի իրականացված հարցումների համաձայն` մարզպետների շրջանում, Հայաստանում քաղաքացիներն ամենաբարձր գնահատականը տվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի կատարած աշխատանքին: Այս մասին դեկտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ «Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: Ընկերությունը հարցման 1517 քաղաքացիներին խնդրել է գնահատել իր մարզպետի, Երևանի դեպքում՝ քաղաքապետի աշխատանքը 1-ից 5 բալային սանդղակով, որտեղ 1-ը` նվազագույն, 5-ը առավելագույն գնահատականն է: Ամենաբարձր միջինացված գնահատականները ստացել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը` ստանալով 4 միավոր։ Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: