Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվել է Գագարինի բժշկամանկաբարձական կետը

16.12.2019

Գեղարքունիք-Իզեր մարզերի եւ Սեւան-Գրենոբլ քաղաքների ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում հիմնանորոգվել է Սեւանի Գագարին թաղամասի բժշկամանկաբարձական կետը: Ծրագիրն իրականացվել է ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության միջոցներով: Հիմնանորոգված բուժկետի բացման արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սեւանի համայնքապետ Սարգիս Մուրադյանը, ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության ծրագրերի պատասխանատու Ժան Կլոդ Ռոսեն, Սեւանի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի սեպտեմբերից եւ ավարտվել դեկտեմբերի 15-ի դրությամբ: «Ներքին հարդարման աշխատանքներից բացի, անցկացվել է ջեռուցման համակարգ, մշտական ջրամատակարարում, նորոգվել սանհանգույցը: Ֆրանսիական կազմակերպությունը Գագարինի բժշկամանկաբարձական կետն ապահովել է նաեւ աուդիո մետր կոչվող սարքով, որը որոշում է լսողության աստիճանը եւ բժշկին կողմնորոշում՝ ճիշտ որոշումներ կայացնելու: Սա շատ կարեւոր քայլ է թաղամասի եւ հարակից համայնքների բնակիչների բուժսպասարկման որակի բարձրացման համար»,-ներկայացրեց Սևանի բժշկական կենտրոնի տնօրեն Գայանե Էլիզբարյանը:
«Մենք շատ ուրախ ենք, որ այսուհետ Գագարինի բժշկամանկաբարձական կետի աշխատողներն աշխատելու են նման բարվոք պայմաններում, բնակչությանը մատուցելու են որակյալ բուժսպասարկում: Սրանով մենք ավարտի հասցրեցինք համագործակցության առողջապահական ոլորտի ծրագրերը, որոնք պլանավորված էին 2017-2019 թվականների համար: Գեղարքունիքի եւ Իզերի, Սեւանի ու Գրենոբլի մարզային ու քաղաքային իշխանությունների կողմից այս տարվա նոյեմբերին թարմացվել է ապակենտրոնացված համագործակցության հուշագիրը, որի շրջանակներում էլ մենք հստակեցնելու ենք մեր ծրագրերը 2020-2022 թվականների համար»,-ներկայացրեց «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության ծրագրերի պատասխանատու Ժան Կլոդ Ռոսեն:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հավաստմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում ֆրանսիական կողմի հետ համագործակցությամբ նոր ծրագրեր կիրականացվեն մարզի առողջապահական առաջնային նշանակության օղակի բուժհիմնարկներում: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջեւ առկա համագործակցության երեք ոլորտներին՝ կրթությանը, տուրիզմին ու առողջապահությանը, գումարվելու է նաեւ մշակույթի ոլորտը»,-հավաստեց Գնել Սանոսյանը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06