Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում 2019-2025 թվականների Հայաստանի Տարածքային զարգացման ռազմավարության ծրագրի շուրջ

13.12.2019

2019 թվականի դեկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խորհրդատվական հանդիպում՝ նվիրված «2019-2025թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությանը», որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ: Հանդիպում-քննարկումը կազմակերպել էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։ Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Քննարկմանը մասնակցեցին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ եւ աշխատակիցներ, մարզի համայնքների ղեկավարներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսանողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր, անհատ քաղաքացիներ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման և պլանավորման բաժնի պետ  Աննա Իվանյանը նախ համառոտ ներկայացրեց «2019-2025թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության» նախագիծը՝ առանձին-առանձին անդրադառնալով ծրագրում ներառված ոլորտներին և հիմնադրույթներին:
Հանդիպման մասնակիցները օրվա բանախոսներին ուղղեցին տարաբնույթ հարցեր՝ կապված «2019-2025թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության» ուղղությունների հետ: Հարցերի շուրջ պարզաբանումներով հանդես եկան ՀՀ ՏԶ խորհրդատու, ԵՄ տեխնիկական աջակցության ծրագրի ղեկավար, Էկորիս-Նեդերլանդ ԲՎ Ռոբերտ Գրեյկոն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  տարածքային կառավարման վարչության  տարածքային զարգացման և մոնիտորինգի բաժնի պետ Փառանձեմ Դարբինյանը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման և պլանավորման բաժնի պետ  Աննա Իվանյանը ներկաներին առաջարկեց՝ մանրամասն ծանոթանալ փաստաթղթին և մշակված ռազմավարական ծրագրի շուրջ ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկությունները, որոնք, ըստ կարևորության, հաշվի կառնվեն ծրագիրը վերջնական տեսքի բերելու ընթացքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59