Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բարեգործները Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը հիմնանորոգելու ցանկություն հայտնեցին

09.12.2019

Դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց բարեշնորհ Վահան Գևորգյանին և «Նոր Հայաստան, հայրենիք-սփյուռք» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանին: Այցի նպատակն էր՝ մարզպետին ծանոթացնել մի շարք բարեգործական ձեռնարկների, որոնք նախատեսում է իրականացնել բարերարը՝ հասարակական կազմակերպության հետ համատեղ: Ինչպես նշեց Վահան Գևորգյանը, բարեգործական ծրագրերի շրջանակներում ինքը մեծաթիվ ցուցանմուշներ է նվիրել Գեղարքունիքի թանգարանին և նպատակ ունի՝ շարունակել այդ նվիրատվությունը՝ դրանք հասցնելով 30-40-ի : Բացի այդ, կողմերը նախատեսում են առաջիկայում հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում՝ այն դարձնելով ավելի ճանաչելի և գրավիչ նաև զբոսաշրջիկների համար: « Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝ հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել նաև Շատվան համայնքի դպրոցում, ինչպես նաև Սարուխան համայնքի արվեստի դպրոցում, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Մենք շատ դրական փոփոխություններ ենք նկատում մեր երկրում հեղափոխությունից հետո և պատրաստ ենք մեր բարեգործությամբ նպաստել այդ փոփոխություններին»,- նշեցին հյուրերը:
«Ես իմ գոհունակությունն եմ հայտնում նման նախաձեռնություն ցուցաբերելու համար և վստահ եմ, որ բարեգործությունները որոշակիորեն թեթևացնում են պետության հոգսերը: Բարեգործությունը նաև միասնականություն է ձևավորում, որը շատ կարևոր նախապայման է՝ երկրում զանազան խնդիրների լուծման համար: Այո, Գեղարքունիքի մարզի Երկրագիտական թանգարանն ունի հիմնանորոգման խիստ անհրաժեշտություն, և մենք պատրաստ ենք՝ ձեր կողքին լինելու և աջակցելու ձեզ այդ ձեռնարկներում»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Կողմերը պայմանավորվեցին ծրագրերն իրականացնել լայն համագործակցության պայմաններում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-25 18:49:07