Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում հարգանքի տուրք մատուցվեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

07.12.2019

Դեկտեմբերի 7-ին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծաղկեպսակներ եւ ծաղիկներ խոնարհվեցին 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին:Արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի քաղաքապետարանի ղեկավար այրեր, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, մարզային և քաղաքային ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ , դպրոցականներ եւ անհատ քաղաքացիներ: Ծաղկեդրման արարողությունից հետո մասնակիցները Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում հիշատակի մոմեր վառեցին, ներկա գտնվեցին եկեղեցում մատուցվող հոգեհանգստյան կարգին, որը կատարվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչների: «1988 թվականի այս օրը մեր հայրենիքին բաժին հասավ ծանր աղետը: Հայրը շտապում էր աշխատանքի, զավակները մանկապարտեզ կամ դպրոց էին գնում, մայրը պատրաստվում էր դիմավորել իր սիրելիներին: Սակայն ծանրագույն աղետը ի չիք դարձրեց այս սպասումը՝ խլելով բազմահազար մարդկային կյանքեր: Այդ արհավիրքից անցել է 31 տարի, սակայն, մեր վերքը մնում է անբուժելի: Միակ մխիթարանքն այն եղավ, որ աշխարհը կանգնեց մեր կողքին՝ իր փրկարար ձեռքերով ու գթասիրտ հոգով: Եվ ամեն տարվա այս օրը ապրողներս խոնարհվում ենք Մեծ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի առաջ՝ աղոթք բարձրացնելով նրանց հոգիների փրկության համար»,-նշեց Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը:
Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին դեկտեմբերի 7-ին հարգանքի տուրք մատուցեցին նաև Գեղարքունյաց թեմի գործող եկեղեցիներում, Գեղարքունիքի մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներում, կրթամշակութային հաստատություններում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11