Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն

04.12.2019

Դեկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետն ընդունեց Գավառի և մարզի մյուս տարածաշրջանները ներկայացնող 41 քաղաքացիների: Դիմումատու քաղաքացիներից 1-ը խնդիր բարձրացրեց՝ արտադրական տարածքում ձկան նախկին արտադրությունը վերագործարկելու նպատակով պետական կամ դոնոր կազմակերպությունների աջակցությունը ստանալու, 1 քաղաքացի՝ շինթույլտվություն ստանալու, 1 քաղաքացի՝ միջհամայնքային երթուղային տրանսպորտի վերականգնման, 4 քաղաքացի՝ բնակարանի վերանորոգման նպատակով շինանյութ կամ այլ տեսակի աջակցություն ստանալու, 2 քաղաքացի՝ բուժում ստանալու, 1 քաղաքացի՝ առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, 2 քաղաքացի՝ համայնքային մանկապարտեզների վերանորոգման և վերագործարկման նպատակներով: Դիմումատու քաղաքացիներից 8-ը Գեղարքունիքի մարզպետին խնդրեցին աջակցել աշխատանք ձեռք բերելու հարցում, իսկ 1 քաղաքացի՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու համար: 20 քաղաքացիներ սոցիալական տարբեր խնդիրների կարգավորման և վառելանյութ ձեռք բերելու նպատակով մարզպետից ստացան տարբեր չափի ֆինանսական աջակցություն: Գեղարքունիքի մարզպետարանում հաշվառված դիմումների մի մասին ևս պատասխան տրվեց տեղում, իսկ մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06