Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դդմաշենում կառուցվում է հանդիսությունների սրահ

03.12.2019

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցվում է հանդիսությունների սրահ: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, հանդիսությունների սրահը հիմնվում է Դդմաշենի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող նախկին բուժամբուլատորիայի երկհարկանի շենքում, որը վերջին տարիների ընթացքում անբարեկարգ լինելու պատճառով չէր օգտագործվում: Հանդիսությունների սրահի հիմնման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 25 միլիոն 600 հազար դրամ, որի 30 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 70 տոկոսը՝ Դդմաշենի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերի սկզբներից եւ ավարտի կհասցվեն դեկտեմբերի 15-ին: «Բուժամբուլատորիայի նախկին շենքը, մոտ 640 քառակուսի մետր մակերեսով, մնացել էր անօգտագործելի եւ ենթարկվում էր քայքայման: Մինչդեռ համայնքը հանդիսությունների սրահի խիստ կարիք ուներ: Ծրագրով թեեւ նախատեսված է շինարարությունն ավարտել այս տարվա դեկտեմբերի 25-ին, սակայն շինարարները խոստանում են 10 օր ավելի շուտ ավարտել:Եկող տարվանից հանդիսությունների սրահը կծառայի մեր համայնքի բնակիչների կարիքներին»,-հավաստեց Դդմաշեն համայնքի ղեկավարը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:04:13