Նորություններ
Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցում կգործի անգլերեն լեզվի արտադասարանական ակումբ
27.11.2019

Նոյեմբերի 26-ին Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցի և Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջև ստորագրվեց հուշագիր՝ առաջիկա երեք տարիների ընթացքում դպրոցում անգլերեն լեզվի արտադասարանական ակումբ գործելու նպատակով: Հուշագրի ստորագրման և ակումբի բացման արարողությանը ներկա էին Երևանում՝ Բրիտանական դեսպանության գործերի հավատարմատար Էլիսոն Չիքը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և այլ հյուրեր: Հուշագրի ստորագրման արարողության ընթացքում ներկայացվեց իրականացվող ծրագիրը, ըստ որի Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցի 7-8 դասարանների աշակերտների համար, այսուհետ, շաբաթը երեք անգամ կանցկացվեն անգլերեն լեզվի արտադասարանական դասընթացներ: պարապմունքները կանցկացնեն Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցի անգլերեն լեզվի ուսուցիչները, ովքեր վերապատրաստումներ են կանցնեն բրիտանական խորհրդի կողմից: Վերջիններս կարող են իրենց փորձն ու գիտելիքները նաև փոխանցել այլ դպրոցների համապատասխան մասնագետներին:
Ակումբի բացման արարողության ընթացքում հնչեցին ելույթներ, դպրոցի սաները ողջունեցին և հանդես եկան երաժշտական և պարային կատարումներով: