Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հրդեհվել է Նորաբակի միջնակարգ դպրոցի տանիքը

27.11.2019

Նոյեմբերի 27-ի լուսադեմին Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի միջնակարգ դպրոցի շենքում բռնկված հրդեհի պատճառով այրվել է դպրոցի տանիքը՝ մոտ 400 քմ մակերեսով: Իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Նորաբակի միջնակարգ դպրոց այցելեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես տեղում ներկայացրեց դպրոցի տնօրեն Ժիրայր Մկրտչյանը, հրդեհի մասին ահազանգը ստացվել է 3:30-ի սահմաններում, որից հետո Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության հրշեջները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ՝ մարելով հրդեհը: Կրակը չի տարածվել դպրոցի դասասենյակներում: «Բարեբախտաբար, հրդեհը չի հանգեցրել դժբախտ դեպքերի, սակայն այս պահին դպրոցական պարապմունքների կազմակերպման համար դժվարին իրավիճակ է առաջացել: Դպրոցի տանիքի վերականգնման համար ոչ միայն որոշակի միջոցներ են հարկավոր, այլ նաև որոշակի ժամանակ՝ կապված մի շարք ընթացակարգերի հետ: Այդ իսկ պատճառով մենք կփորձենք գտնել տնտեսված միջոցներ և ամենասեղմ ժամկետներում կարգավորել խնդիրը, կմտածենք նաև դասասենյակների հատակի նորոգման մասին»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը
Նորաբակի միջնակարգ դպրոցի տանիքում բռնկված հրդեհի պատճառները ճշտվում են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 10:36:03