Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում կհիմնանորոգվեն 3-րդ կարգի ջրանցքները

25.11.2019

Գեղարքունիքի մարզի Ծովինար, Զոլաքար, Գեղհովիտ, Լիճք, Ներքին Գետաշեն համայնքներում 2020 թվականի ընթացքում ՀՀ ջրային պետական կոմիտեի ԾԻԳ-ի միջոցներով եւ համայնքապետարանների համաֆինանսավորմամբ կհիմնանորոգվեն 3-րդ կարգի ջրանցքները: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ կայացած հանդիպման ժամանակ ծրագիրը ներկայացրեց ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մամիկոն Գասպարյանը: «Ծովինար, Զոլաքար, Գեղհովիտ, Լիճք, Ներքին Գետաշեն համայնքներում իրականացնելու ենք ոռոգման համակարգերի բարելավման ծրագիր՝շուրջ 900 միլիոն դրամ արժեքով: Համայնքապետարանները համաֆինանսավորում կանեն ծրագրի արժեքի 10 տոկոսի չափով: Բնակավայրերի ներսում կհիմնանորոգվեն 3-րդ կարգի ջրանցքները: Հողաշեն ջրանցքներում կտեղադրվեն երկաթյա, երկաթբետոնյա կամ պոլիէթիլենային խողովակներ, ինչի շնորհիվ նվազագույնի կհասցվեն մատակարարվող ջրի կորուստները: Այսօրվա հանդիպման նպատակն է՝ մարզպետարանի, «Գեղարքունիք» ՋՕԸ-ի եւ համայնքի ղեկավարների հետ վերջնական տեսքի բերել նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնք ավարտական փուլում են գտնվում, ապահովել համայնքապետարանների կողմից կատարվող ներդրումները եւ շինարարական մրցույթը հայտարարել հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի եղանակների տաքանալուն պես ձեռնարկվեն շինարարական աշխատանքներ»,-տեղեկացրեց Մամիկոն Գասպարյանը: Համայնքների ղեկավարները հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ համաֆինանսավորումը ժամանակին կատարելու ուղղությամբ: «Շատ կարեւոր ծրագիր է իրականացվելու ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությամբ: Մեր կողմից կարվի հնարավորը, որպեսզի մրցույթը հայտարարվի 2020 թվականի ձմռան ընթացքում, իսկ շինարարական աշխատանքները մեկնարկեն գարնանից, որպեսզի համայնքները ոռոգման շրջանը դիմավորեն կազմ ու պատրաստ վիճակում»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03