Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Մեծ Մասրիկում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման աշխատանքները

21.11.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Մեծ Մասրիկ համայնք՝ ծանոթանալու ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն երկու ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքներին: Սուբվենցիոն առաջին ծրագրով սեպտեմբերի 9-ից մեկնարկել եւ նոյեմբերի 10-ի դրությամբ ավարտվել են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Հիմնանորոգվել են գյուղի գերեզմանոց եւ տարրական դպրոց տանող ճանապարհները՝ 1,5 կիլոմետր երկարությամբ եւ շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 82 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մեծ Մասրիկի համայնքապետարանը: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով գյուղում կառուցվում է մշակույթի տան նոր շենք: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 150 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մեծ Մասրիկի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականի վերջին: Գնել Սանոսյանը եղավ կառուցվող մշակույթի տան շենքի շինհրապարակում, զրուցեց շինարարների հետ՝ հորդորելով խստիվ պահպանել շինարարության որակը: « Ձեզանից ոչինչ մենք չունենք պահանջելու, բացի շինարարական որակի ապահովումից, որը մշտապես գտնվելու է մեր ուշադրության կենտրոնում: Հակառակ պարագայում պետությունը չի վճարի անորակ շինարարության դիմաց»,-շինարարների հետ զրույցում նշեց մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30