Նորություններ
Հղիների նախածննդյան հսկողություն իրականացնող բժիշկների հետ անցկացվեց ուսուցողական խորհրդակցություն
14.11.2019

ՀՀ առողջապահության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 12-ին Գավառի բժշկական կենտրոնի դահլիճում ուսուցողական խորհրդակցություն անցկացվեց Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում նախածննդյան հսկողություն իրականացնող բժիշկների հետ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2018 թվականի նախածննդյան հսկողության ստանդարտները, որոնք համեմատվեց նույն թվականին Հայաստանում իրականացվող հղիների նախածննդյան հսկողության ծավալների հետ: Ուսուցողական խորհրդակցությունն անցկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: Բանախոսը խորհրդակցությանը մասնակից մարզի գինեկոլոգների եւ ընտանեկան բժիշկների հետ քննարկեց նախածննդյան հսկողության, հղիության վաղաժամ ընդհատման հետ առնչվող հարցեր: