Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիսի տարածքի բուժհիմնարկներում ֆրանսիական կազմակերպության միջոցներով կիրականացվեն շենքային պայմանների բարելավման աշխատանքներ

30.10.2019

Հոկտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության Գեղարքունիքի մարզի ծրագրերի համակարգող Ժան Կլոդ Ռոսեին՝ նրա հետ քննարկելով մարզի որոշ բուժհիմնարկներում նախատեսվող ծրագրերի հասցեական ընտրությունը: Ինչպես ներկայացրեց Ժան Կլոդ Ռոսեն՝ իրենք ֆրանսիական կողմից տրամադրված միջոցների հաշվին այս տարի նախատեսել են վերանորոգման աշխատանքներ իրականացնել Վարդենիսի տարածքի բուժամբուլատորիաներում: «Նախորդ տարիներին մենք միջոցները կենտրոնացրել ենք գյուղական բուժկետերի շենքային պայմանների բարելավման ու տեխնիկական վերազինման վրա: Այս տարի որոշել ենք փոխել մոտեցումները եւ կենտրոնանալ բուժամբուլատորիաների ուղղությամբ՝ վերանորոգման աշխատանքների հասցեներ ընտրելով Մեծ Մասրիկի, Կարճաղբյուրի, Ծովակի, Գեղամասարի բուժամբուլատորիաները: Իսկ մինչ վերանորոգման աշխատանքների մեկնարկը, որը պետք է անենք հնարավորինս արագ, մենք պետք է համատեղ ընտրենք ծրագրերի ճիշտ հասցեականությունը: Ընդ որում, մենք կնախընտրենք աշխատանքներն իրականացնել այն բուժհաստատություններում, որտեղ դուք մեզ կուղորդեք՝ առավել առաջնահերթ համարելով տվյալ խնդրի կարգավորումը»,-ներկայացրեց Ռոսեն:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, իրականացված ու իրականացվելիք ծրագրերի համար շնորհակալություն հայտնելով ֆրանսիական կողմին, շեշտեց, որ մարզպետարանն աջակցություն կցուցաբերի բոլոր հարցերում, կանի հնարավորը, որպեսզի տրամադրված միջոցներն օգտագործվեն նպատակային ու արդյունավետ, եւ միայն այն բուժհիմնարկներում, որտեղ իսկապես հիմնանորոգման առանջահերթ կարիքը կա: «Մեկ շաբաթից մենք Ֆրանսիայում կվավերացնենք Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության եռամյա պայմանագիրը: Այդ հանդիպումների ընթացքում ֆրանսիական կողմին կներկայացնենք ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, որոնք հաշվի առնելու եւ կարգավորելու դեպքում համագործակցությունը կդառնա ավելի բովանդակային ու արդյունավետ», -հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30