Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Մարտունի քաղաքում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

29.10.2019

Հոկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Մարտունի քաղաքում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը: Մարզպետն այցելեց շինհրապարակներ, զրուցեց շինարարների հետ՝ նրանց տալով նաեւ համապատասխան ցուցումներ: Ինչպես տեղում մարզպետին ներկայացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը եւ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Մարտունի քաղաքում այժմ ընթանում է սուբվենցիոն երկու ծրագիր: Առաջին ծրագրով ասֆալտապատվում է երկու փողոց, երկրորդ ծրագրով նորացվում են քաղաքի գործող չորս մանկապարտեզների բոլոր դռներն ու պատուհանները:
«Սուբվենցիոն ծրագրով սկսել ենք ասֆալտապատման աշխատանքները Վարդան Մամիկոնյան եւ Երեւանյան փողոցներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 118 միլիոն 772 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը: Ծրագրի իրականացման արդյունքում, երկու փողոցներում միասին վերցրած, ասֆալտապատվելու է 706 գծամետր երկարության ճանապարհ՝ 7035 քառակուսի մետր մակերեսով, բազալտե սալիկներով է պատվելու 1987 քառակուսի մետր մակերես ընդգրկող մայթեր: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է 16 միլիոն դրամ, սկսել ենք քաղաքի գործող բոլոր չորս մանկապարտեզների դռների եւ պատուհանների նորացման աշխատանքները: Տեղադրվելու է 354,41 քառակուսի մետր մակերես ընդգրկող պատուհան, 12,6 քառակուսի մետր մետաղական, 7,92 քառակուսի մետր մետաղապլաստե դռներ: Ծրագրի ընդհանուր արժեքի 65 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը: Բոլոր ծրագրերը կավարտենք այս տարվա ընթացքում »,-հավաստեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30