Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը նոր ուսումնական տարվա առթիվ
31.08.2019

Սիրելի հայրենակիցներ
Ամեն մեկիս կյանքում առանձնահատուկ տեղ ունի Սեպտեմբերի 1-ը, որը մեզ քաղցր հուշերով ու ամուր թելերով կապում է դպրոցի , գիտության ու կրթության հետ, որոնք միշտ էլ վճռորոշ դերակատարություն են ունեցել յուրաքանչյուր անձի զարգացման և կայացման հարցում։
Նոր Հայաստանում նորովի պետք է արժեւորվեն կրթությունն ու գիտությունը՝ որպես մեր հայրենիքի առաջընթացի ու բարօրության հաստատման նախապայման: Մենք հետեւողականորեն կշարունակենք կրթական բարեփոխումները, որպեսզի մոտ ժամանակներում ունենանք արդի չափորոշիչներին համահունչ ու մրցունակ կրթական համակարգ:
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ցանկանում առաջադիմություն ուսման մեջ, խաղաղ հայրենիք, ստեղծագործ աշխատանք:
Ջերմ բարեմաղթանքներով՝
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան