Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ձորագյուղում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է օրվա կարգավորիչ ջրամբար, ասֆալտապատվում մեկ փողոց

20.08.2019

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում արդեն միանգամից մեկնարկել է սուբվենցիոն երկու ծրագիր, ինչի արդյունքում համայնքը շուտով կունենա ասֆալտապատ մեկ փողոց եւ խմելու ջրի մատակարարման օրվա կարգավորիչ նոր ջրամբար: Սուբվենցիոն առաջին ծրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է 58 միլիոն 500 հազար դրամ, նախատեսվում է 14-րդ փողոցի ասֆալտապատում 700 գծամետր երկարությամբ եւ շուրջ 4500 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Հիմնանորոգվող փողոցը տանում է դեպի համայնքի ավագ դպրոց:
Սուբվենցիոն երկրորդ ծրագրով գյուղի համար կառուցվում է խմելու ջրի օրվա կարգավորիչ նոր ջրամբար եւ ՕԿՋ-ից ներքին ցանցին միացվող նոր ջրատար՝ 550 գծամետր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 28 միլիոն 900 հազար դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:«Երկու ծրագրերն էլ շատ կարեւոր են համայնքի բնակչության համար: Հիմնանորոգվող փողոցը տանում է դեպի ավագ դպրոց եւ հատվում է կենտրոնական ճանապարհին, իսկ օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցումը դարձել էր օրախնդիր հարց, քանի որ հին կարգավորիչ ջրամբարը, որը կառուցվել էր անցած դարի 60-ական թվականներին, արդեն քայքայվել ու կորցրել էր շահագործման պիտանիությունը: Այսուհետ մենք կունենանք հիմնովին բարելավված ջրամատակարարում»,-ներկայացրեց Ձորագյուղ համայնքի ղեկավար Լևիկ Գրիգորյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 09:40:33