Նորություններ
Գեղարքունիքցի մարզիկները շարունակում են իրենց պայքարը համահայկական խաղերում
12.08.2019

Համահայկական 7-րդ ամառային խաղերի ընթացքում Գեղարքունիքի մարզը ներկայացնող մարզիկները շարունակում են իրենց պայքարը տարբեր մարզաձևերում: Անցած երեք օրերի ընթացքում մարզիկները գրանցել են և հաղթանակ և պարտություն: Գեղարքունիքի համայնքը ներկայացնող վոլեյբոլի հավաքական թիմն ավարտել է մրցապայքարը՝ խմբում գրավելով 4-րդ տեղը: Գավառ համայնքը ներկայացնող լողափնյա վոլեյբոլի թիմը մրցապայքարն ավարտել է 1 հաղթանակով և 2 պարտությամբ: Գավառի ֆուտզալի թիմը 2 հաղթանակով և 1 պարտությամբ գտնվում է խմբի 2-րդ հորիզոնականում և հնարավորություն ունի դուրս գալ հաջորդ փուլ: Սարուխան համայնքը ներկայացնող հանդբոլի թիմը շաբաթ և կիրակի օրերին կայացած մրցումների ընթացքում գրանցել է 1 հաղթանալ և 1 պարտություն: