Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը շինարարների օրվա առթիվ

10.08.2019

Հարգարժան շինարարներ

Մեր հայրենիքը բարձրացել ու շենացել է միմիայն կառուցող ու հմուտ ձեռքերի, ջանասիրության ու նվիրումի շնորհիվ: Դուք եք արժանի շարունակողները այն ձեռնարկների, որ մեզ ավանդել են մեր ճարտարապետները, վարպետները, շինարարները՝ իրար միավորելով անցյալի փորձն ու շինարարական նորագույն մտահղացումները: Շինարարի տոնն այժմ առավել է արժեւորվում, երբ մեր մարզի գրեթե յուրաքանչյուր անկյունում, ձեր իսկ անմիջական մասնակցությամբ, շինարարական եռուզեռ է ընթանում ճանապարհների, ջրատարների, կրթական ու մշակութային հաստատությունների կառուցման կամ նորոգման, կենսական նշանակության այլ ծրագրերի իրականացման ուղղություններում: Համոզված եմ, որ ձեր այսօրվա կառուցածն անխափան ծառայելու է դարերի ու սերունդների համար:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ Նոր Հայաստանի կառուցման պատվաբեր գործում:
Լավագույն ցանկություններով՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36