Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Թատերական Գավառ» փառատոնը կներկայանա մարզի հանդիսատեսին

09.08.2019

Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին և Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ղափանցյանին:
Հանդիպման նպատակն էր՝ համատեղ քննարկել առաջիկայում անցկացվելիք «Թատերական Գավառ» փառատոնի նախապատրաստական աշխատանքների նախագիծը: Ըստ նախնական տեղեկատվության՝ փառատոնը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 16-23-ը, Գավառի թատրոնի դահլիճում:
Թատերական գործիչների միության նախագահի տեղեկացմամբ՝ մեկշաբաթյա տևողությամբ փառատոնի ընթացքում պլանավորվել է մարզի հանդիսատեսին ներկայացնել 9-10 ներկայացում, անվճար հիմունքներով: Մանկահասակներին դահլիճը կտրամադրվի շաբաթ և կիրակի օրերին՝ կրկնակի ծանրաբեռնվածության գրաֆիկով: «Պլանավորել ենք փառատոնի ընթացքում մարզ բերել պետական թատրոնի, պատանի հանդիսատեսի թատրոնի, տիկնիկային թատրոնի լավագույն ներկայացումներն ու լավագույն դերասաններին: Ցանկություն ունենք նաև օպերա բերել մարզ, որպեսզի սրանով աշխուժացնենք թատերական կյանքը մարզի բոլոր տարածաշրջանների հանդիսատեսի համար»,- զրույցի ընթացքում նշեց ՀՀ Թատերական գործիչների միության նախագահը:
«Թատերական Գավառ» փառատոնի հովանավորը «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամն է, որն իր վրա է վերցնելու փառատոնի հետ կապված բոլոր ծախսերը: Միակ խնդիրը կապված է հանդիսատեսին մարզի տարբեր տարածաշրջաններից Գավառ հասցնելու հետ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը պատրաստակամություն հայտնեց՝ օժանդակել փառատոնի ընթացքում ի հայտ եկող խնդիրների կարգավորմանը և իր գոհունակությունը հայտնեց Թատերական գործիչների միության կողմից կյանքի կոչվող հետաքրքիր և շատ կարևոր նախաձեռնության համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55