Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երանոս գյուղում իրականացվում է սուբվենցիոն երեք ծրագիր

07.08.2019

Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում օգոստոսի առաջին օրերից մեկնարկել է միանգամից սունվենցիոն երեք ծրագիր՝ փողոցի ասֆալտապատում, մանկապարտեզի հիմնանորոգում եւ գիշերային լուսավորվածության ցանցի ընդլայնում:
Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տեղեկացմամբ,սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում է 5-րդ փողոցի առաջին նրբանցքի եւ 11-րդ փողոցի մի հատվածը՝ շուրջ 650 մետր ընդհանուր երկարությամբ եւ 3000 մետր քառակուսի մակերեսով:Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 24 մլն 300 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Ծրագիրը մեկնարկել է օգոստոսի երկուսից եւ կավարտվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում:
Սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսվում է գյուղի մանկապարտեզի հիմնանորոգում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 72 հազար դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսի երկուսից եւ կավարտվեն մինչեւ հոկտեմբեր ամիսը:
Սուբվենցիոն երրորդ ծրագրով նախատեսվում է գիշերային լուսավորվածության ցանցի կառուցում 1 կիլոմետր 700 մետր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 16 միլիոն 280 հազար դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Լուսավորվելու է երեք փողոց, որոնք ճյուղավորվում են կենտրոնական փողոցից:
«Երանոսում աննախադեպ ներդրումների եւ ծավալուն շինարարական տարի ունենք: Շուտով կունենանք նորոգված ճանապարհներ, մանկապարտեզ, գիշերային լուսավորվածության ցանց երեք փողոցներում: Ի դեպ, սրանով Երանոսում ամբողջովին լուսավորվում է կենտրոնական փողոցը, իսկ լուսավորվածության ցանցը կհասնի ութ կիլոմետր երկարության, ինչը կազմում է ընդհանուր լուսավորվածության մոտ 30 տոկոսը: Մնացած թաղամասերը կփորձենք լուսավորել առաջիկա տարիների ընթացքում»,-ներկայացրեց Երանոսի համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 10:29:49