Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզի ճանապարհաշինարարների հետ

24.07.2019

Հուլիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզի տարբեր տարածքները սպասարկող ճանապարհաշինարական կազմակերպությունների ղեկավարների հետ: Մարզպետը նախ ծանոթացավ մարզում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, ապա հանձնարարեց` աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի կառույցները շահագործման հանձնվեն սահմանված ժամկետներում և բարձր որակով: «Մեր մարզը սուբվենցիոն ծրագրերի իրականացման առումով հանրապետությունում ամենաառաջատարն է: Սա մի կողմից արդյունավետ է համայնքային խնդիրների լուծման, մյուս կողմից՝ աշխատատեղերի ստեղծման առումով: ՀՀ կառավարությունը միջոցներ չի խնայում այդ ծրագրերի իրականացման հարցում: Սակայն, ի պատասխան տրամադրված միջոցների, ակնկալում ենք որակյալ աշխատանք և բոլոր չափանիշներին համապատասխան արդյունք:Դրա համար հորդորում եմ՝ լինել շատ ուշադիր և հետևողական»,- նշեց մարզպետը:
Գնել Սանոսյանը ճանապարհաշինարարների ուշադրությունը հրավիրեց նաև դեպի Արցախ տանող ավտոճանապարհի վրա, հույս հայտնելով, որ այն պատշաճ կերպով կսպասարկի օգոստոսի սկզբին Արցախ մեկնող հյուրերին: «Համահայկական խաղերի անցկացման առիթով օգոստոսի 5-ին այդ ճանապարհով Արցախ կմեկնեն առնվազն 15 հազար մարդ՝ Հայաստանից և արտերկրից: Խնդրում եմ՝ լինել համախմբված և հետևողական, որպեսզի անտոճանապարհը պահպանվի նորմալ վիճակում՝ սանիտարական և տեխնիկական առումով: Խնդրում եմ այդ հատվածում աշխատանքները արագ ավարտին հասցնել»,- ասաց Գնել Սանոսյանը
Հանդիպման ընթացքում մարզպետը ճանապարհաշինարարների հետ քննարկեց նաև ընթացիկ բնույթի այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11