Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց ճամբարներում հանգստացող երեխաներին

22.07.2019

Հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արային Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, այցելել են հանրապետության տարբեր բնակավայրերում գործող մի շարք ճամբարներ, ուր իրենց ամառային հանգիստն են անցկացնում բոլոր մարզերից այստեղ ժամանած 8-13 տարեկան այն երեխաները, որոնց անձնական տվյալները համապատասխանում է ՀՀ կառավարության կողմից սահմանված չափորոշիչներին: Մարզպետները հանդիպել և զրուցել են հանգստացող երեխաների հետ, տեղեկացել նրանց տրամադրությունների և ճամբարի վերաբերյալ ունեցած կարծիքների մասին:
Այցելուների հավաստմամբ ճամբարներում թեև նախորդ անգամ նկատված թերությունները վերացված էին, սակայն ծրագրային առումով ճամբարային հանգստի կազմակերպումը լուրջ վերանայման կարիք ունի, ինչին ձեռնամուխ ենք եղել բոլորը միասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:31:28