Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիսում նշվեց հանքագործի ու մետաղագործի մասնագիտական տոնը

22.07.2019

Հուլիսի 20-ին «Գեոպրոմայնինգ» ընկերությունը նշել է հանքագործի և մետաղագործի մասնագիտական տոնը: Այս տարի տոնի մեկնարկը տրվել է Արարատ քաղաքում: Տոնակակատարությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին, ընկերության ղեկավարությունը, գործընկերներ, պաշտոնական այլ անձինք:
Ինչպես իրենց ելույթներում նշել են Գեղարքունիքի եւ Արարատի մարզպետները, «Գեոպրոմայնինգ» ընկերության շնորհիվ սոցիալական ոլորտում կյանքի են կոչվում նկատելի ծրագրեր: «Պետք է նշեմ, որ մեր համագործակցությունը «Գեոպրոմայնինգ»-ի հետ հաջող ընթացք ունի: Այս տարի ընկերության միջոցներով Վարդենիս քաղաքի թիվ 2, 3,4 հիմնական դպրոցներում կկառուցվեն ջեռուցման համակարգեր, որից հետո նշյալ հաստատությունները կջեռուցվեն գազով:Սա շատ կարեւոր ծրագիր է Վարդենիս քաղաքի համար, քանի որ մինչ այժմ այդ դպրոցները ջեռուցվել են նավթով կամ փայտով՝ չապահովելով լիարժեք ջեռուցում: Ունենք նաեւ պայմանավորվածություն այլ ոլորտներում նոր ծրագրերի իրականացման շուրջ»,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Ընկերությունների խմբի նախագահը լավագույն աշխատակիցներին և աշխատանքի վետերաններին խրախուսել է պատվոգրերով և դրամական պարգևներով:Միջոցառման ընթացքում կայացել է «Ընդերքի լեզուն հասկացողները» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված հանքագործներին և մետաղագործներին:
Հաջորդ օրը՝ հուլիսի 20-ին, Վարդենիսի կենտրոնական պուրակում անցկացվել է տոնական արարողություն, որի ընթացքում ընկերության աշխատակիցներն արժանացել են դրամական պարգևների, շքանշանների և կոչումների:
Հանդիսավարի ներկայացմամբ՝ Սոթքի ոսկու հանքավայրի և Արարատի ոսկու կորզման գործարանի ֆուտբոլային թիմերի միջեւ օրերս կայացած հանդիպումն ավարտվել է վարդենիսցիների հաղթանակով: «Գեոպրոմայնինգ» ընկերության փոխտնօրենը, շնորհավորելով թիմին, հայտարարել է, որ իրենք կդառնան Վարդենիսի ֆուտբոլի հավաքականի գլխավոր հովանավորը, և դա հնարավորություն կտա թիմին՝ մասնակցելու այս տարի Արցախում կայանալիք համահայկական խաղերին:
«Ուզում եմ ողջունել բոլորին: Երախտագիտությունս եմ հայտնում «Գեոպրոմայնինգ» ընկերությանը՝ համահայկական օլիմպիական խաղերում մեր թիմին հովանավորելու և այն ամենի համար, ինչ դուք անում ենք Վարդենիսի համար: 8 ամիս է, ինչ պաշտոնավարում եմ ու ամեն քայլափոխին զգում եմ քաղաքի նկատմամբ ձեր ուշադրությունն ու աջակցությունը»,-ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը:
Տոնական միջոցառումը եզրափակվել է հրավառությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-16 17:11:07