Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆրանսիական «Ուռա» պարային ներկայացումը դիտեցին Գավառում

21.07.2019

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև կնքված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում հուլիսի 20-ի երեկոյան Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում ցուցադրվեց «Ուռա» պարային ներկայացումը: Միջոցառման նախաձեռնությունը պատկանում էր Լիոնի « Միշել Ալլե Էգայան» պարի հայազգի՝ 13 անդամներից բաղկացած համույթին: Պարային կատարումներում ընդգրկված էին նաև մարզում ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացների մասնակից հայ սաներ՝ տարբեր տարիքային խմբերից: «Ուռա» պարային համույթն արդեն 40 տարեկան է, և այս պարը նվիրված էր համույթի գործունեության 40 ամյակին: Միջոցառման մասնակիցներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը: «Պարային համույթի գործունեության շրջանակներում ստեղծվել են եռօրյա ատելեներ ֆրանսախոս ուսանողների համար, որոնք ոգևորված են հայերեն այբուբենով, հայկական պոեզիայով և հայկական թռչնագիր տառերով: Շնորհակալություն եմ հայտնում մեր ֆրանսիացի բարեկամներին՝ այս հիանալի և ուսուցողական միջոցառումը կազմակերպելու համար: Գեղարքունիքի մարզպետի անունից շնորհակալություն եմ հայտնում նաև Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդին՝ մեր ջերմ ու արդյունավետ համագործակցության համար: Այս համագործակցությունը ամեն տարի իր պտուղներն է տալիս մի շարք ոլորտներում»,- նշեց Վարդուհի Մնացականյանը:
Հանդիսատեսները դահլիճից հեռացան տպավորված և բարձր տրամադրությամբ:

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 10:29:49