Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

18.07.2019

Հուլիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները: Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանը զեկուցեց 2019 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների և ընթացքի մասին, նշելով, որ մարզում զորակոչն ընթանում է ըստ առաջադրանքի: Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը հանձնաժողովի անդամների ուշադրությունը հրավիրեց նորակոչիկների բժշկական հետազոտությունների իրականացման աշխատանքներին, հորդորելով բացառել այդ ուղղությամբ որևէ խախտում կամ թերացում: Մարզպետն առաջարկեց առանց թերությունների իրականացնել նաև ամառային զորակոչի հետ կապված մնացած աշխատանքները: Նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները քննարկեցին նաև մի քանի զորակոչային տարիքի երիտասարդների, մինչև կրթական ծրագրի ավարտը, տարկետում տալու հետ կապված հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36