Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզային զինկոմիսարիատից Հայոց բանակ ճանապարհվեց նորակոչիկների հերթական խումբը

17.07.2019

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մարզային զինկոմիսարիատից հուլիսի 17-ին հանդիսավորությամբ Հայոց բանակ ճանապարհվեց նորակոչիկների հերթական խումբը: Մարզային զինկոմիսարիատի մարդաշատ բակում նորակոչիկներին ճանապարհելու  էին եկել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, Մարզային զինկոմ Գեւորգ Մխեյանը, Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, Մարտունու քաղաքապետարանի, մարզային զինկոմիսարիատի, ՀՀ Ոստիկանության Մարտունու բաժանմունքի աշխատակիցներ, նորակոչիկների հարազատները եւ ծնողները:
Ինչպես տեղեկացրին մարզային զինկոմիսարիատից, նորակոչիկները Հայոց բանակ են մեկնում Մարտունու տարածաշրջանի բոլոր 17 համայնքներից: «Զորակոչին ներկայացել են բոլորը՝ առանց մեկ բացակայության: Բարձր է թե նորակոչիկների, թե նրանց ծնողների ու հարազատների տրամադրությունը: Նրանք իրենց զավակներին բանակ են ճանապարհում երգ ու պարով, ոգեւորությամբ, միմյանց շնորհավորելով»,-ներկայացրեց մարզային զինկոմ Գեւորգ Մխեյանը: Նորակոչիկներին շնորհավորեց ու անվտանգ ծառայություն մաղթեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39