Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առողջապահական բաց դռների օր Վարդենիսի հիվանդանոցում

17.07.2019

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ` օրերս Վարդենիսի հիվանդանոցում Վարդենիսի և տարածաշրջանի համայնքների բնակչության համար կազմակերպվեց առողջապահական «Բաց դռների օր»: Նախաձեռնությունը պատկանում էր «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիային և «Paracelsus» հասարակական կազմակերպությանը: «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիային անդամակցող բժիշկները Վարդենիսի հիվանդանոցում հետազոտության ենթարկեցին առողջական տարբեր խնդիրներ ունեցող 412 քաղաքացու: Նրանցից մի մասը հետազոտման արդյունքում գործուղվեցին մայրաքաղաքի տարբեր բուժհիմնարկներ՝ բուժումը շարունակելու կամ վիրահատվելու նպատակով: Մնացածները տեղում ստացան անվճար խորհրդատվություն կամ բուժման նշանակում: Քաղաքացիները հետազոտվեցին ուրալոգի, գինեկոլոգի, սոնոգրաֆիստի, ակնաբույժի, ներզատաբանի, վիրաբույժի և բժիշկ-լաբորանտի կողմից: Հետազոտման ընթացքում 1 քաղաքացի շտապ տեղափոխվեց Երևան և ենթարկվեց վիրահատության :  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06