Նորություններ
Հայրավանքում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է Բարի գալուստ փողոցը
16.07.2019

Հայրավանք գյուղում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ասֆալտապատվում է Բարի գալուստ փողոցը՝ 500 գծամետր երկարությամբ եւ մոտ 2500 քառակուսի մետր մակերեսով: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 18,5 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Հայրավանքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի 9-ից եւ կավարտվեն այս տարվա սեպտեմբերի կեսերին: «Այս ճանապարհը չի հիմնանորոգվել 1968 թվականից: Այն տանում է դեպի դպրոց, գյուղապետարան, բուժկետ, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ: Ճանապարհը շահագործվում էր մեծ դժվարությամբ, իսկ այս ծրագրի ավարտով հիմնախնդիրն ամբողջապես լուծվում է»,-տեղեկացրեց համայնքի ղեկավարը: