Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Ծակքար համայնքի ոռոգման ջրատարը
16.07.2019

Ծակքար գյուղում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում արդեն մեկնարկել է ոռոգման ջրատարի հիմնանորոգումը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի մեկնարկը տրվել է այս տարվա հուլիսի 1-ից, նախատեսվում է « Հոլըքներ» թաղամասում 1,7 կիլոմետր երկարության ոռոգման ջրատարի հիմնանորոգում մետաղական կիսախողովակներով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 միլիոն 600 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծակքարի համայնքապետարանը: « Այս գործող ջրատարում ջրի կորուստը կազմում էր մոտ 60 տոկոս: Հիմնանորոգումից հետո ջրամատակարարումը անխափան կլինի 25 հեկտարից ավել տնամերձերի եւ սեփականաշնորհված ցանքերի համար: Շինարարական աշխատանքները կավարտվեն օգոստոսի ընթացքում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: