Նորություններ
Հայտնի են բարբառներին նվիրված փառատոնի հաղթողները
15.07.2019

Գեղարքունիքի մարզպետարանը արդեն 10 տարի է, ինչ անցկացնում է «Հայրենի եզերք» խորագրով « Բարբառների երկխոսություն» մարզային մրցույթ- փառատոնը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում անցկացվեց «Բարբառների երկխոսություն» մարզային մրցույթ-փառատոնը, որին մասնակցեցին փառատոնի տարածքային փուլի 20 հաղթողները: Ժյուրիի կազմը ղեկավարում էր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: Բանահյուսական նյութի ընտրությունն ազատ էր, այն պատմվում էր բացառապես բարբառով, 3-5 րոպե տեւողությամբ: Մրցույթ-փառատոնի հաթողներ ճանաչվեցին ՝ Գագարինի միջնակարգ դպրոցի աշակերտ Անի Վահանյանը՝ 1-ին մրցանակ, Լճաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Սպարտակ Պետրոսյանը՝ 2-րդ մրցանակ, Սարուխանի N 3 միջնակարգ դպրոցի աշակերտ Սերինե Գարգրցյանը՝ 2-րդ մրցանակ,Գանձակ գյուղի N 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Սրբուհի Վարդանյանը՝ 3-րդ մրցանակ, Մարտունու N 1 հիմնական դպրոցի աշակերտ Պայծառ Ավետիսյանը, Գավառի N 2 միջնակարգ դպրոցի աշակերտներ Նարեկ և Ժիրայր Մելքոնյանները՝ 3-րդ մրցանակ: Լավագույն մասնակցության համար հաղթող են ճանաչվել Հայրավանքի միջնակարգ եւ Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցները: Մրցույթ-փառատոնի հաղթողներն ու բոլոր մասնակիցները ստացան ՀՀ Գեղարքունիքի մարզպետի անունից հավաստագրեր, գրքեր, հուշանվերներ եւ մասնակիցների նկարներով բուկլետներ: Խրախուսվեցին նաեւ ակտիվ մասնակցություն ցուցաբերած Հայրավանքի միջնակարգ ու Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցները: Ժյուրիի նախագահ Վիկտոր Կատվալյանն արժեւորեց բարբառների պահպանումն ու տարածումը եւ շեշտեց, որ բարբառները փրկելու համար նմանատիպ միջոցառումներ հաճախակի պիտի կազմակերպվեն, որպեսզի մեր լեզվի հարստության մի մասը կազմող բարբառները շարունակեն հարատեւել: