Նորություններ
Լանջաղբյուրում պետական միջոցներով ասֆալտապատվում է 7800 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ
15.07.2019

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում պետական բյուջեից տրամադրած միջոցների հաշվին ասֆալտապատվել է 1300 մետր երկարության ճանապարհ՝ 7800 քառակուսի մետր մակերեսով: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա հոկտեմբեր ամսից եւ արդեն մոտենում են իրենց ավարտին: Լանջաղբյուրի Մեսրոպ Մաշտոց եւ Խաչատուր Աբովյան փողոցների ասֆալտապատման համար պետբյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 70 միլիոն դրամ: «Կենսական նշանակության ծրագիր իրականացվեց Լանջաղբյուրի համար:Սա միաժամանակ գյուղի դպրոց տանող ճանապարհն է, որը տասնամյակներ շարունակ չէր ենթարկվել հիմնանորոգման ու մեծ դժվարությամբ էր շահագործվում: Անցած տարում իրականացվեցին հողային, ջրահեռացման համակարգերի տեղադրման ու խճապատման աշխատանքները, իսկ այս տարվա հունիսից սկսվեց ասֆալտապատումը, որը կավարտվի առաջիկա օրերի ընթացքում»,-ներկայացրեց Յուրիկ Բաղդասարյանը: