Նորություններ
Եվրոպական խորհրդի նախագահն այցելեց Գեղարքունիքի մարզ
11.07.2019
Հուլիսի 10-ին Գեղարքուիքի մարզ ժամանեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նրան ուղեկցում էին Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին և Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Եվրախորհրդի նախագահը այցելեց Սևանի թերակղզու վանական համալիր և Նորատուսի խաչքարեր: Այցի ավարտից հետո Դոնալդ Տուսկը լրագրողներ հետ կիսվեց այցի տպավորություններով:
« Չնայած ես քաղաքական գործիչ եմ, սակայն մշակույթը շատ ավելի կարևոր է և ամենից առավել: Ես իսկապես տպավորված եմ: Որպես եվրոպացի՝ կարծում եմ, որ սա միայն իմ տեսակետը չէ՝ սա այն տեղն է, որտեղ Եվրոպայի սիրտը բաբախում է»,- ասաց Տուսկը:
Նա Հայաստանի մշակութային ժառանգությունը համարեց ամենատպավորիչներից ոչ միայն այս տարածաշրջանում: Եվրոպական խորհրդի նախագահը երկրի ամենակարևոր առավելությունը համարեց Հայաստանի մարդկանց, շեշտեց՝ դա ուղղակի հաճոյախոսություն չէ:
Տուսկը նշեց, որ առաջին անգամ է խաչքարերը տեսնում և շատ տպավորված է: