Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատաժողով՝ «Էներգաարդյունավետությունը սառնամատակարարման և օդորակման ոլորտում» թեմայով

09.07.2019

Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության օժանդակությամբ, հուլիսի 9-ին Գեղարքունիքի մարզում կազմակերպվեց աշխատաժողով՝ նվիրված սառնամատակարարման և օդորակման սարքավորումների էներգաարդյունավետությանը: Ինչպես հանդիպման սկզբում նշեց բանախոսը, Հայաստանի Հանրապոտության կողմից մարտի 27-ին վավերացված Կիգալիի փոփոխությունը հնարավորություն է ընձեռում՝ օզոնաանվտանգ նյութերի անցում կատարելիս ուշադրություն դարձնել էներգաարդյունավետության արդի խնդիրներին:

Աշխատաժողովին մասնակցում էին սառնարանային ոլորտի մասնագետներ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության, քաղաքաշինության վարչությունների, էներգետիկայի ոլորտների ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի ընթացքում ծրագրի փորձագետները ներկայացրեցին տեղեկատվություն՝ էներգաարդյունավետության ոլորտում Հայաստանի պետական քաղաքականության, սառնագենտային և օդակարգավորման միավորների, ջերմային պոմպերի ընտրության ժամանակ էներգախնայողության կարևորության, սառնագենտային և օդակարգավորման միավորների, ջերմային պոմպերի էներգաարդյունավետության բարձրացման հնարավորությունների, ավելի արդյունավետ սառնարանային , օդակարգավորման և ջերմային պոմպերով համակարգերի տրամադրման քաղաքականության, ֆինանսավորման և ներդրումների մասին: Փորձագետները պատասխանեցին նաև մասնակիցների կողմից ուղղված հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 10:29:49