Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի առաջին կիսամյակի աշխատանքները

02.07.2019

Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի 2019 թվականի առաջին կիսամյակն ամփոփող նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամները, հրավիրյալի կարգավիճակով՝ Գեղարքունիքի մարզի ՍԱՏԳ-ների պետերը: Հանձնաժողովի նիստի օրակարգային առաջին հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ Գավառի թիվ 1 հատուկ դպրոցի սոցիալական մանկավարժ Լուսինե Նաջարյանը: Նա ներկայացրեց Գավառի թիվ 1 հատուկ դպրոցի գործունեությունը, առանձնահատկությունները, տեխնիկական հագեցվածությունը, խոսեց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների մասին՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով հատուկ կարիքավոր երեխաների հայտնաբերման, նրանց հատուկ դպրոց ընդգրկելու հետ կապված խնդիրներին: Բազնախոսի կարծիքով՝ այս հարցում անչափ կարեւոր է հատուկ կարիքավոր երեխաների ծնողների հետ տարվող բացատրական աշխատանքը:
Օրակարգային երկրորդ հարցի՝ ճամբարակի ՍԱՏԳ-ի կողմից 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված աշխատանքների և իրականացված միջոցառումների մասին խոսեց Ճամբարակի ՍԱՏԳ պետ Ռիտա Հովհաննիսյանը: Նա նշեց, որ կարևոր է ակտիվ համագործակցություն ծավալել մարզի ՍԱՏԳ-ների հետ, որոնք առավել արդյունավետ են գնահատում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց կարիքները և առաջարկում են համապատասխան աջակցություն:Ըստ զեկուցողի՝ կիսամյակի ընթացքում ՍԱՏԳ կողմից առանձնակի ուշադրություն է ցուցաբերվել իրենց մոտ հաշվառված հաշմանդամների նկատմամբ, որոնցից 24-ը համարվում են ի ծնե հաշմանդամ:
Ամփոփելով նիստը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը հորդորեց հանձնաժողովի անդամներին՝ ամենայն պատասխանատվությամբ իրականացնել աշխատանքները առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ և թույլ չտալ, որ որևէ երեխա դուրս մնա եւ հանրակրթությունից, և ուշադրությունից: Նարեկ Գրիգորյանը հավանության արժանացրեց Գավառի թիվ 1 հատուկ դպրոցի և Ճամբարակի ՍԱՏԳ-ի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացված միջոցառումները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 10:29:49