Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում սկսվել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները

08.06.2019

Հունիսի 8-ին առավոտյան Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը, որում ներգրավված են շուրջ 520 կազմակերպություն , 12 հազար 238 մարդ, 254 միավոր տեխնիկա , 5500 գործիք և այլ պարագաներ: Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության ներկայացմամբ՝ համապետական շաբաթօրյակին մասնակցում են մարզի տարածքում գործող բոլոր պետական ու մասնավոր հիմնարկները, հասարակական կազմակերպությունները եւ անհատ քաղաքացիները: «Մաքրվում են բնակավայրերի փողոցներն ու բակերը, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների եզրերը, հանգստյան գոտիները, տեսարժան վայրերը, անտառամերձ տարածքները: Մաքրված աղբը բեռնվում ու տեղափոխվում է գործող 29 աղբավայրեր: Ի տարբերություն նախորդ շաբաթօրյակների՝ այս անգամ արդեն ապօրինի գործող ու փակման ենթակա աղբավայրեր չունենք, քանի որ այդ խնդիրը կարողացել ենք լուծել հետեւողական աշխատանքի շնորհիվ»,-տեղեկացրին ՏԻ և ՀԳՄՀ վարչությունից:
Համայնքներում համապետական շաբաթօրյակին մասնակցում և աշխատանքների ընթացքը վերահսկում են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի խորհրդական Անուշավան Ղազարյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 11:54:25