Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
31.05.2019

Սիրելի հայրենակիցներ
Յուրաքանչյուր ծնողի համար չկա ավելի վեհ նպատակ, քան իր երեխաների համար անհոգ ու երջանիկ կյանք ապահովելն է: Իսկ դրան հասնելու համար Նոր Հայաստանի յուրաքանչյուր ընտանիքում ու խնամքի հաստատություններում մեր երեխաները մեր պետության հովանու եւ բոլորիս բարեխնամ ձեռքերի ներքո պետք է իրենց զգան ավելի պաշտպանված, ավելի անհոգ եւ խնամված, ուշադրության արժանացած, քաղաքացուն արժանի կրթություն ու դաստիարակություն ստացած: Նրանց լուսավոր ապագան ապահովելու համար ամեն մեկս պետք է ձգտենք յուրովի՝ սեր ու նվիրում դնելով մեր երեխաների ապրած ամեն մի օրվա ու ժամի, ամիսների ու տարիների մեջ, միշտ լինելով նրանց պաշտպանողն ու քաջալերողը:
Մեր երեխաներին ցանկանում եմ խաղաղ ու ապահով հայրենիք, ստեղծարար ու ներդաշնակ ընտանիք, անհոգ ու երջանիկ մանկություն:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան