Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խրախուսանքներ՝ լավագույն աշխատանքի դիմաց

29.05.2019

Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի առաջատար մասնագետ Ալեքսան Առաքելյանը աշխատանքային երկարամյա գործունեության համար եւ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ արժանացել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրի, ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրի, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատվավոր աշխատողի կոչման եւ «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության շքանշանի:
Մարզպետի շնորհակալագիրը հոբելյարին հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ բարձր գնահատելով Ալեքսան Առաքելյանի ներդումը մարզում մանկապատանեկան սպորտի զարգացման գործում: « Ալեքսան Առաքելյանը երկար տարիներ աշխատել է մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնում՝ իր նպաստը բերելով ինչպես մարզում մանկապատանեկան սպորտի, այնպես էլ առանձին մարզաձեւերի զարգացմանը: Նա եղել է իր աշխատանքի, իր մասնագիտության նվիրյալը, ու վստահ եմ, որ այսուհետ էլ իր ջանքերը կուղղի մարզական կյանքի զարգացմանը, մատաղ սերնդի մարմնակրթական դաստիարակությանը»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Ալեքսան Առաքելյանը հավաստիացրեց, որ, անկախ այն հանգամանքից, թե որքան կշարունակի աշխատել իր պաշտոնում, իր աշխատանքային փորձով ու մասնագիտական գիտելիքներով օգտակար կլինի մանկապատանեկան մարզաձեւերի մասսայականացմանն ու զարգացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:34:15