Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Հայաստանի առաջին Հանրապետության օրվա հռչակման կապակցությամբ

27.05.2019

Սիրելի հայրենակիցներ
101 տարի առաջ այս օրերին հայ ժողովուրդը Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերում ոչ միայն նվաճեց ապրելու իր իրավունքը, այլ նաեւ դրեց հայրենի պետականության հիմքերը, որոնց վրա էլ վեր բարձրացան Հայաստանի Խորհրդային ու Երրորդ Հանրապետությունները եւ Արցախի Հանրապետությունը: Այդ հերոսական օրերի շնորհիվ հայ ժողովուրդը նվաճեց իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը, իր հայրենիքի քաղաքացիությունն ընդունելու իրավունքը: Խոնարհվելով մեր պապերի սխրանքի առաջ՝ այսօր մենք մեզ ենք վերապահել մեր պատմական հաղթանակների, ձեռք բերած աժեքների պահպանումն ու զարգացումը, Նոր Հայաստանի կերտումը, համազգային բարօրության հաստատումը:
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ, ցանկանում միշտ խաղաղ ու հզոր հայրենիք:
Ջերմ բարեմաղթանքներով՝
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06