Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքում կկազմակերպվի ձկան կերակրատեսակների փառատոն

27.05.2019

Գեղարքունիքի մարզում այս տարվա սեպտեմբեր ամսին առաջին անգամ կազմակերպվելու է ձկան կերակրատեսակների փառատոն, որին հիմնականում մասնակցելու են մարզի ռեստորանների ներկայացուցիչները: Այն կազմակերպվելու եւ անցկացվելու է «Հայաստանի ռեստորանների միության» եւ «Հայ խոհարարների ավանդույթների պահպանման եւ զարգացման» ՀԿ նախաձեռնությամբ ու Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ: Ծրագիրը կյանքի կոչելու նպատակով էլ վերջերս Գեղարքունիքի մարզպետարանում նախաձեռնողների կողմից Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուշադրությանը ներկայացվեց փառատոնի նախագիծը: «Հայ խոհարարների ավանդույթների պահպանման եւ զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, նույն կազմակերպության խորհրդի անդամ, « Ծաղկունք» հյուրատան տնօրեն Յուրա Սարգսյանը եւ «Հայաստանի ռեստորանների միության» մի խումբ անդամներ Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացած հանդիպման ժամանակ նշեցին, որ ծրագրվող փառատոնի ընթացքում մասնակիցներին են մատուցվելու Հայաստանում բազմացող կամ բուծվող ձկնատեսակներից պատրաստվող տաք կամ սառը բրենդային խորտիկներ, ինչի շնորհիվ մի կողմից ձկան կերակրատեսակների սպառման պահանջարկը կմեծանա, մյուս կողմից էլ կշահի հայ խոհարարների ավանդույթների պահպանման ու զարգացման նախաձեռնությունը: Մարզպետի եւ նախաձեռնողների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փառատոնը կկայանա Սեւանի թերակղզու տարածքում: «Ձկան փառատոնը, որն իր ձեւի մեջ հետաքրքիր նորություն է, մեր կողմից ստանալու է բավարար աջակցություն: Կարծում եմ, որև այն կանցնի կազմակերպված ու շուքով եւ կարդարացնի մեր եւ կազմակերպիչների սպասելիքները»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06