Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Թանգարանների միջազգային օրվա առթիվ
17.05.2019

Թանգարանների հարգարժան աշխատակիցներ
Մեծ է թանգարանների դերը պատմամշակութային, ազգագրական , հայրենագիտական և այլ արժեքների պահպանման ու հանրահռչակման գործում: Դրանց միջոցով և ձեր մասնագիտական կարողությունների շնորհիվ մենք աշխարհին ներկայանում ենք պատմական հարուստ իրադարձություններով, արհեստներով ու արվեստներով, հոգեւոր գանձերով, ուրույն ու ինքնատիպ մշակույթով, մեր բնաշխարհին յուրահատուկ կենդանական ու բուսական աշխարհի ցուցադրությամբ: Մեր թանգարանները միաժամանակ զբոսաշրջությունը զարգացնելու կարեւոր կառույցներ են:
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում աշխատանքային ու անձնական հաջողություններ:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան