Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ
15.05.2019

Հարգելի հայրենակիցներ
Ընտանիքը բացառիկ արժեք է, որով մարդկությունն առաջնորդվել է իր ստեղծման առաջին պահից ու զարգացման ողջ ընթացքում: Աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի համար ընտանիքն ազգապահպանության գլխավոր հիմքն ու երաշխիքն է համարվում: Նրա շուրջ են հիմնավորված հայոց լեզուն, մշակույթը, պատմությունը, ազգային ինքնությունն ու ավանդույթները:
Շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Թող սեր ու երջանկություն տիրի բոլորիս օջախներում:
Ջերմ բարեմաղթանքներով՝
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան